Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Բանկն աջակցել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրքերի հրատարակմանը
2015-05-26
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Բանկի աջակցությամբ հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը:

Մանրամասն ներկայացվեցին արդեն տեղի ունեցած միջոցառումները, մասնավորապես՝ ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում մեծ շուքով բացված «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը: Միջոցառումների շրջանակում բանկի կողմից ֆինանսավորվել է <Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, Դարդանելից մինչև Պաղեստին, Հարյուր լուսանկարչական պատմություններ Հայոց Ցեղասպանության մասին Հոշոտված Հայաստան> գրքերի հրատարակչական և թարգմանչական աշխատանքները:

«Այս պատմական ցուցադրությունը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե չլիներ Փարիզի քաղաքապետ տիկին Աննա Իդալգոյի բարձր պատրաստակամությունը և հովանավորությունը, ինչի համար շատ երախտապարտ ենք նրան:Շնորհակալություն եմ հայտնում նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը, ՀՑԹԻ բարերար և իմ բարեկամ Ջևան Չելոյանցին, բանկին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ցուցադրության կազմակերպմանը»,-նշում է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Միջոցառումների շրջանակներում տպագրված բոլոր 4 գրքերը` Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորը, Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային հուշագրույթունը, «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը և Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» ներկայացված են Փարիզի քաղաքապետարանում գործող գրքերի ցուցահանդես-վաճառքին:

«Մենք չէիք կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցին նվիրված միջոցառուներից և հատկապես Փարիզի քաղաքապետարանի շենքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից նախաձեռնված ցուցադրությունից: Իրականացվող ցուցադրությունը, բացառիկ է թե՛ իրանակացման վայրով, թե՛ստացած հնչեղությամբ: Համոզվածեմ, որ ցուցադրության շնորհիվ բազմաթիվ մարդիկ տեսան և իմացան, թե ինչ է իրականում կատարվել 20-րդ դարի սկզբին: Շատ կարևոր է Հայոց ցեղասպանության մասին նման մակարդակով բարձրաձայնել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանրության շրջանակներում: Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել թանգարան-ինստիտուտի ամբողջ անձնակազմին և պարոն Հայկ Դեմոյանին՝նման մեծ գիտական աշխատանք կատարելու համար»,- նշում է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.08.2015 09:32
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am