Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Փոքր մառանից մինչև մեծ գործարան. ոգեշնչված հայկական գինու տարածմամբ
2022-06-07

Չինացի Զեն Թիենքին խոստանում է՝ հայկական գինին իր հետ Չինաստան է տանելու, բայց ոչ միայն իր հարազատներին հյուրասիրելու, այլ նաև բիզնես մտադրության նպատակով։ Ցանկանում է համագործակցել մի քանի գինի արտադրողի հետ: «Երևանի գինու օրերին» առաջինը կանգ է առել «Արենիի գինու գործարանի» տաղավարի մոտ. չինացի բիզնեսմենին հայտնի է նաև Արենիի գինին։


«Առաջին անգամ եմ մասնակցում «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Հավանում եմ գաղափարը: Ի դեպ, իսկապես տարբեր երկրներում հայտնի է հայկական գինին։ Լավ գինի է, Հույս ունեմ, որ բոլորն ըստ արժանվույն կգնահատեն հայկական գինին»,– նշում է չինացի գործարարը:


«Արենիի գինու գործարանի» տնօրեն Տիգրան Սիմոնյանը պատմում է՝ անկախացումից երեք տարի հետո են սկսել զբաղվել պրոֆեսիոնալ գինեգործությամբ։ Հիմա տարեկան 200,000 շիշ գինի են արտադրում, որի մոտ 70%-ը հենց «Արենի» տեսակի խաղողից է պատրաստվում։ Նռան գինին Արցախից բերված բերքով են պատրաստում, որն էլ ավելի է բարձրացնում համային երանգը։ Տիգրանը հիշում է՝ 5 տարեկան էր, երբ ծնողները սկսեցին գինու արտադրությամբ զբաղվել․ այդ օրվանից վարակվել է գինեգործությամբ․ հիմա գործարանի ղեկավարն է։


«Հիմնադրման ժամանակվանից փոքր մառանն եմ հիշում, թե ոնց էինք շիշը ձեռքով փակում: Այն ժամանակ ոչ մի սարքավորում չկար։ Հիմա փորձում ենք բիզնեսը զարգացնել։Ունենք նաև մրգային գինիների տեսականի, նռից, բալից ստանում ենք գինիներ, կիսաքաղցր են հիմնականում, նորից վաճառվում են այստեղ և արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն»,– նշում է «Արենիի գինու գործարանի» տնօրեն Տիգրան Սիմոնյանը։


Տիգրանի համոզմամբ բիզնեսը զարգացնելուն նպաստում է նաև «Երևանի գինու օրեր» միջոցառումը, քանի որ այստեղ արդեն հայնտի բրենդը էլ ավելի մեծ ճանաչելիություն է ձեռք բերում ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ հատկապես օտարերկրացիների շրջանում։ Մեծ շուկաներ գրավելու համար նաև կարևոր է համարում ֆինանսական կառույցների հետ փոխգործակցությունը․ այս հարցում վստահում է Ակբա բանկին, որն արդեն երկրորդ անգամ իր ուսերին է վերցրել «Երևանի գինու օրերի» գլխավոր հովանավորի պարտականությունը: Այս տարի Ակբայի հետ միասին միջոցառման գործընկեր է նաև «Վիզա» միջազգային վճարային համակարգը։


«Ակբա բանկի հետ մենք շատ վաղուց ենք աշխատում, այն ժամանակից, երբ Ակբա բանկի անունը Հայգյուղփոխբանկ էր: Այդ ժամանակից ենք աշխատում նրանց հետ, շատ արդյունավետ համագործակցություն ունենք։ Հիմա էլ գործարանում նոր ներդրում ենք արել լիզինգով՝ Ակբայի օգնությամբ»,– նշում է «Արենիի գինու գործարանի» տնօրեն Տիգրան Սիմոնյանը։


Տիգրանը չի հորդորում բացառապես իրենց արտադրանքը գնել․ ասում է՝ առաջնահերթ հարցը հայկական գինու տարածումն է աշխարհով մեկ՝ հատկապես որ անկախ գույնից՝ գինու չափավոր օգտագործումը առողջարար է և իր հերթին ապրելակերպ է թելադրում։


Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 12.07.2022 11:17