
6 հեկտար տարածքով նորաբաց «Արարատ Ֆրութս» շուկան Արարատի մարզի բնակիչների համար կարևոր խնդիր է լուծել․ ստացված բերքն իրացնելու համար բնակիչներն այլ մարզեր կամ Երևան գնալու խնդիր չեն ունենա։
«Մեր մարզը ագրարային մեծ պոտենցիալ ունի, իսկ մարզում չկար այսպիսի շուկա»,- նշում է շուկայի հիմնադիր Սարգիս Միրոյանը։
Շուկան դեռ ընդլայնվում է, նախագծերը շատ են։ Տարածքում նախատեսվում է կառուցել նաև պահածոների գործարան, հյուրանոց, ստեղծվում են ենթակառուցվածքներ, որոնք կօգնեն բերքի վաճառքը հնարավորինս հարմար դարձնել։ Սարգիսի բիզնես գաղափարին՝ անգամ համավարակի պայմաններում, հավատաց ԱԿԲԱ բանկն ու դարձավ գործընկեր՝ նախագիծն իրագործելու համար։
«Որոշ ռեսուրսներ ունեինք, բայց մեզ մոտ էլ խնդիրներ առաջացավ։ Համագործակցեցինք ԱԿԲԱ բանկի հետ, իսկ արդյունքը տեսնում ենք բոլորս։ Բանկը մեզ համար գործընկեր է, որ ՔՈՎԻԴ-ի պայմաններում ցուցաբերեց գործընկերային հարաբերություն ու այսօր ունենք այս շուկան»,- շարունակում է Սարգիսը։
«Բանկն իր ստեղծման օրվանից մշտապես աջակցել է տնտեսությանն ու եղել գյուղացու, տնտեսվարողի կողքին։ Այդ ամենի վառ օրինակն է նաև այս ծրագիրը»,- նշել է Արարատի և Կոտայքի մարզերում ԱԿԲԱ բանկի ռեգիոնալ մենեջեր Արտակ Անտոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։