
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-06 16:00
վերջին թարմացումը 2025-11-06 16:00 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկը և American Express-ը հայտարարում են իրենց երկարամյա համաձայնագրի ընդլայնման մասին, որի համաձայն Ակբան բացառիկ իրավունքով կշարունակի թողարկել և սպասարկել American Express քարտերն ու աշխատել առևտրի և սպասարկման այն կետերի հետ, որոնք ընդունում են American Express քարտերով վճարումներ:
Ակբա բանկը 2009 թվականից American Express-ի բացառիկ գործընկերն է Հայաստանում:
Ակբա բանկը Հայաստանում թողարկում է երեք տեսակի American Express քարտ՝ American Express® Gold քարտը, American Express® Blue քարտը և American Express® Cashback քարտը:
Հայաստանում թողարկվող American Express® Cashback քարտատերերը ստանում են գումարի վերադարձ (cashback), իսկ American Express® Gold և Blue քարտատերերը կուտակում են միավորներ (Membership Rewards®) յուրաքանչյուր վճարման դիմաց:
Բացի այդ, Հայաստանում թողարկվող American Express® Gold քարտի քարտատերերը հնարավորություն ունեն օգտվել աշխարհի ավելի քան 1400 օդանավակայանների սպասասրահներից, ստանալ ապահովագրական և աջակցության լայնածավալ ծառայություններ, ինչպես նաև օգտվել տարատեսակ բացառիկ առաջարկներից:
Այս համաձայնագրի շրջանակում Ակբա բանկը կշարունակի Հայաստանում ընդլայնել առևտրի և սպասարկման կետերի քանակը, որոնք կընդունեն American Express քարտերը, ինչպես նաև կշարունակի երկրում ծառայություններ մատուցել American Express քարտատերերին:
Համաձայնագրի վերակնքման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում (ԱՄՆ)՝ American Express-ի շտաբ-բնակարանում. համաձայնագիրը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և American Express ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների ուղղությամբ փոխնախագահ և գլխավոր տնօրեն Բրիանա Ուիլսին։
American Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է: American Express-ը շրջանառության մեջ ունի թողարկված ավելի քան 140 միլիոն քարտ, աշխարհի ավելի քան 89 միլիոն առևտրի և սպասարկման կետեր ընդունում են American Express քարտերով վճարումներ:
Ակբա բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է:
Ակբա բանկի մասին
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5,500 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:
American Express-ի մասին
American Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է հասանելիություն տարատեսակ պրոդուկտների, ծառայությունների և փորձառությունների, որոնք հարստացնում են կյանքը և նպաստում բիզնեսի հաջողությանը:
Իմացեք ավելին՝ այցելելով americanexpress.com կայքէջ։ Միացեք մեզ facebook.com/americanexpress, X.com/americanexpress, https://instagram.com/americanexpress և linkedin.com/company/american-express սոցիալական ցանցերում, ինչպես նաև յութուբյան ալիքում։
Ծառայությունների, պրոդուկտների և կորպորատիվ կայունության վերաբերյալ հիմնական հղումները. personal cards, travel services, merchant services, Resy, diversity and inclusion, corporate sustainability, Environmental, Social, and Governance reports.
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.11.2024 16:21
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





