Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ընդլայնում է իրականացվող դասընթացների ոլորտները
2017-05-24

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նախաձեռնությամբ կայացավ «Ադապտիվ առաջնորդություն» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ավելի քան 30 ՓՄՁ-ների ղեկավարներ:

«Այս միջոցառման նպատակն է մասնակիցներին առաջարկել առաջնորդման նոր մոտեցում, որի հիմքում ընկած է «դիտարկել, մեկնաբանել և գործել» համակարգը»,- իր մեկնաբանության մեջ նշեց դասընթացի բանախոս, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ Կենտրոնական Բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս Մարտին Գալստյանն և հավելեց, որ հիմնական նպատակը ոչ այնքան տեղեկատվության տրամադրումն է, այլ մասնակիցների մտածողության փոփոխությունը:

Դասընթացին ներկայացվեցին առաջնորդության տարբեր դպրոցների մոտեցումները, ինչպես նաև խոսվեց ոլորտի վերջին զարգացումների մասին: Այն ավարտվեց քննարկումներով ու գործնական աշխատանքով:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ոչ ֆինանսական պրոդուկտներին և դրա շրջանակում իրականացվելիք անվճար բիզնես դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ այցելելով sme.acba.am կայքը:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց իրականացնել բիզնես դասընթացներ փոքր և միջին ձեռնարկատերերի համար՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը:

Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, այլ նաև հանդիսանում է հարթակ՝ փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի ստեղծման համար:
Դրանց իրականացումն անվճար է ինչպես Բանկի հաճախորդների, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող բոլոր մասնակիցների համար: Դասընթացին կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերերը, ղեկավարները, տնօրենները և որոշման կայացմանը մասնակցող այլ անձիք:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.06.2017 18:00
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am