Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետարանի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
2017-08-29

ՀՀ Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Հուշագրի շրջանակում կողմերը միավորելու են իրենց ջանքերը ՀՀ Շիրակի մարզում ՓՄՁ-ների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման և զբոսաշրջության խթանման նպատակով: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն մարզի տարածքում իրականացնելու է անվճար բիզնես դասընթացներ ՓՄՁ-ների համար: Մարզպետարանն իր հերթին աջակցելու է բանկին՝ բացահայտելու և թիրախավորելու դասընթացների հնարավոր շահառուներին:

Իր ելույթում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Այսօր հիշարժան օր է, երբ պետությունն ու մասնավոր հատվածը՝ տոգորված գործընկերության ոգով, մեկտեղում են իրենց ջանքերը Շիրակի մարզում փոքր և միջին գործարարության զարգացման նպատակով: Վստահ ենք, որ վերապատրաստումներին մասնակցած ձեռնարկությունների ներկայացուցիչները մարզում բիզնեսին նոր եռանդ ու շունչ կհաղորդեն: Համագործակցության արդյունքում կբարձրանա ձեռնարկությունների արդյունավետությունը, կառավարման հմտությունները, կավելանա շրջանառությունն ու շահութաբերությունը, ձեռնարկություններն ավելի շատ աշխատողներ կունենան և սոցիալապես ավելի պատասխանատու կգտնվեն հասարակության առջև»:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը հավելեց․ «Արդեն շուրջ չորս տարի է՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրականացնում է բիզնես դասընթացներ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների համար՝ նրանց փոխանցելով 20 տարիների ընթացքում մեր կողմից կուտակած, ինչպես նաև համաշխարհային լավագույն փորձը։ Դասընթացները ներառում են բիզնեսի կառավարմանը, մարքեթինգին և այժմ արդեն հյուրանոցային ոլորտին վերաբերող ուսուցողական դասընթացներ։ Սակայն այս համագործակցությունը մեզ համար յուրօրինակ է, քանի որ մենք տեսնում ենք նաև պետության հետաքրքրվածությունը՝ օժանդակելու փոքր և միջին բիզնեսին: Մեր մասնագետներն արդեն դասընթացներ են անցկացրել Լոռու, Արմավիրի, Սյունիքի, ինչպես նաև Շիրակի մարզերում, և մենք շարունակելու ենք ընդլայնել մեր դասընթացների աշխարհագրությունը: Ի դեպ՝ վերջերս մեր դասընթացավարներին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC Business Edge) կողմից շնորհվեցին սերտիֆիկատներ, որը մեկ անգամ ևս փաստում է մեր թիմի բարձր պրոֆեսիոնալիզմը»։

Սեպտեմբերի 26-ին և 27-ին Շիրակի մարզում կանցկացնենք հյուրանոցային բիզնեսին վերաբերող մեր անվճար դասընթացները, և հուսով ենք, որ մեր և մարզպետարանի ջանքերը կտան լավագույն արդյունքը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 29.08.2017 16:26
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am