|
25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 3% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
2015 թվականի մարտի 9-ից Բանկի MasterCard UEFA Champions League քարտեր ձեռք բերող առաջին 1000 հաճախորդներին քարտի հետ միասին կտրամադրվեն MasterCard-ի և UEFA Չեմպիոնների լիգայի լոգոտիպերով նվերներ՝ ուսապարկեր, դրամապանակներ, շապիկներ, 4GB հիշողությամբ էլեկտրոնային կրիչներ:
MasterCard UEFA Champions League քարտը հանդիսանում է հարմար գործիք վճարային և կանխիկ գործառնություններ կատարելու համար ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում: Հաճախորդի ցանկության դեպքում Բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ վարկային գիծ՝ տարեկան 18-24 տոկոսադրույքով:
Քարտապաններին տրամադրվող պարգևատրումներն այսքանով չեն սահմանափակվում, քանի որ կատարելով վճարումներ MasterCard UEFA Champions League քարտով՝ Քարտապաններն ունեն բացառիկ հնարավորություն կատարված վճարումների հանրագումարի 1%-ի չափով www.uefa.com կայքից ընտրել և ստանալ ֆուտբոլային խորհրդանիշերով տարատեսակ նվերներ:
Բանկի գործող ArCa Classic, ArCa Credit, ACBA Transfer, Visa Electron, Visa Classic, Visa Student կամ Visa Gold տեսակի քարտապանները նույնպես ունեն հնարավորություն օգտվել քարտի կողմից առաջարկվող բոլոր առավելություններից՝ իրենց գործող քարտերին կցելով MasterCard UEFA Champions League քարտը: