|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Տարվա ընթացքում իր կողմից աճեցված բերքն ու բարիքը լոռեցին Վանաձոր քաղաքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ ցուցադրության էր հանել մարզում ավանդական դարձած «Բերքի տոնին»:
«Այս տոնը ֆերմերների ստեղծած բերքի արդյունքն է, մեր գործընկերներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս հպարտանում ենք համատեղ կատարված աշխատանքի արդյունքով: Բանկի ստեղծման ժամանակ գլխավոր նպատակը եղել է հայ գյուղացուն աջակցելը, և շատ կարոր է, որ մենք այսօր դա անում ենք ոչ միայն ֆինանսավորմամբ, այլ նաև ֆերմերներին առաջարկում ենք գյուղատնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող նորարարական լուծումներ, աջակցում ենք տնտեսություններում առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրման հարցում։ Կարևոր է նաև, որ Բանկն իրականացնում է գյուղացիների ֆինանսական կրթության բարձրացման ուղղությամբ դասընթացներ։ Համոզված ենք, որ այս շղթան դրական արդյունք է տալու» ,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԼՈՌԻ մասնաճյուղի կառավարիչ Արա Դավթյանը։
«Բերքի տոնին» ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ առանձին տաղավար ուներ, որտեղ ներկայացված էին բանկի կողմից ֆերմերների համար նախատեսված լավագույն առաջարկները:
Տեսանյութը դիտեք այստեղ: