|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, հանդիսանալով Հայաստանում ռուսական МИР վճարային համակարգի առաջին գործընկերներից մեկը, հայտարարում է «ԱՐՔԱ-ՄԻՐ» նոր չիպային քարտի թողարկման մասին: Քարտը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է որպես ԱՐՔԱ քարտ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես МИР քարտ:
Նոր «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտը թույլ կտա առավել մատչելի պայմաններով իրականացնել գործարքներ Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև օգտագործել այն 24/7 ռեժիմով «շտապ» դրամական փոխանցումների իրականացման համար: Մասնավորապես. այսուհետ ՌԴ-ից օրվա ցանկացած ժամին հնարավոր է МИР վճարային համակարգի քարտեր սպասարկող և կանխիկ գումարի մուտքագրման (CASH-IN) հնարավորություն ունեցող բանկոմատների միջոցով գումար մուտքագրել քարտին և հաշված րոպեների ընթացքում ստանալ այն Հայաստանում կամ հակառակը:
Նշված տարբերակով շուրջօրյա փոխանցումները հնարավոր են դառնում հիմնական և կից «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտեր պատվիրելու շնորհիվ, որոնց դեպքում քարտային հաշվեհամարը մեկն է: Փոխանցում կատարող անձը կարող է ՌԴ-ում գումար փոխանցել իր մոտ գտնվող քարտին, իսկ փոխանցում ստացող անձը գումարը կանխիկացնել Հայաստանում՝ օգտագործելով իր կից քարտը:
Հատկանշական է, որ «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտերը հաճախորդներին տրամադրվելու են առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի, ինչը լավ հնարավորություն է ստեղծում առանց որևէ լրացուցիչ ծախսերի գործնականում փորձել քարտի կողմից ընձեռվող առավելությունները:
Նոր քարտատեսակի առանձնահատկություններից է նաև МИР վճարային համակարգի սպասարկման ցանցում և բանկոմատներում քարտով կատարված գործառնությունների ձևակերպման ժամանակ կիրառվող փոխարժեքը, եթե գործարքը կատարվել է քարտի արժույթից տարբերվող արժույթով: Ի տարբերություն այլ վճարային համակարգերի՝ այս դեպքում հիմք է հանդիսանում գործարքի կատարման օրվա փոխարժեքը, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին պաշտպանվել արտարժույթի փոխարժեքների կտրուկ տատանումներից:
МИР քարտերն արդեն սպասարկվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատներով, իսկ ինչ վերաբերում է Բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերում տեղադրված POS տերմինալներով քարտերի սպասարկմանը, ապա Բանկն արդեն իրականացնում է գործող պայմանագրերի վերակնքում և МИР քարտերի սպասարկման ակտիվացում: