|
25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 3% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարեց American Express SafeKey®-ի գործարկման մասին: SafeKey-ն ինտերնետային վճարումների ընթացքում զեղծարարության կանխարգելման միջոց է, որը հիմնված է միջազգային 3-D Secure® ստանդարտի վրա և հատուկ ստեղծվել է American Express քարտեր սպասարկող առցանց առևտրի կետերին ու քարտատերերին հնարավոր զեղծարարության վտանգներից պաշտպանելու համար:
SafeKey ծառայության ակտիվացման արդյունքում Հայաստանի առցանց առևտրի և սպասարկման կետերը այսուհետ կարող են ընդունել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում թողարկված American Express քարտերը:
«Մենք ներկայացնում ենք SafeKey-ը մեր գործընկեր առևտրի և սպասարկման կետերին, որոնք առաջարկում են օնլայն գնումներ Հայաստանում: SafeKey-ի շնորհիվ վճարումների անվտանգության մակարդակը բարձրանում է ևս մեկ աստիճանով: Սա հրաշալի հնարավորություն է քարտերի սպասարկման ոլորտում մեր բոլոր գործընկերների համար խրախուսելու ներկայիս հաճախորդներին իրականացնել իրենց վճարումներն առավել անվտանգ եղանակով՝ բարձրացնելով հաճախորդների վստահությունը ինտերնետային վճարումների նկատմամբ և խթանելով վաճառքների աճը»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Օնլայն վճարումներ ընդունող առևտրի կետերը կարող են գրանցվել և սկսել սպասարկել American Express քարտեր՝ լրացնելով համապատասխան հայտը բանկի կայքում։
Սպասարկման ակտիվացումից հետո առևտրի կետերը կկարողանան տեղադրել American Express SafeKey-ի տարբերանշանը իրենց կայքի վճարումների կատարման բաժնում` գործառնությունների անվտանգության մասով հաճախորդների վստահությունը բարձրացնելու նպատակով: Ինտերնետային վճարումների գծով բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերի համար SafeKey ծառայությունն արդեն ակտիվացվել է:
SafeKey-ը նաև հնարավորություն է ընձեռում American Express քարտատերերին իրականացնել առավել ապահով և անվտանգ օնլայն վճարումներ, քանի որ ծառայությունը ակտիվացրած ինտերնետային առևտրի կետերում վճարումների իրականացման փուլում քարտատիրոջ բջջային հեռախոսին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է մեկանգամյա գաղտնաբառ, որը մուտքագրելուց հետո գործարքը հաստատվում է:
SafeKey-ն ակտիվացվել է բոլոր American Express քարտատերերի համար, ուստի ծառայությունից օգտվելու համար բանկ դիմելու կամ այցելելու անհրաժեշտություն չկա: Այն դեպքում, երբ հաճախորդը փոխել է իր բջջային հեռախոսահամարը և դեռ չի տեղեկացրել բանկին այդ մասին, նա կարող է անել դա՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (010) 31 99 99 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 319999 հեռախոսահամարով կամ այցելել www.americanexpress.am կայք:
Սկսած 2016 թվականից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկվող American Express® Gold և American Express® Blue քարտերը չիպային են՝ համալրված առանց կոնտակտի տեխնոլոգիայով, ինչն ապահովում է անվտանգության առավել բարձր մակարդակ և հնարավորություն ընձեռում հաճախորդներին վճարումներն իրականացնել արագ և հարմարավետ եղանակով՝ խնայելով ժամանակը առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինալներով գործարքներ իրականացնելիս: