Loading...
Media image

Ավելի քան 239 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

 

Ակբա բանկը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց յուրօրինակ ծրագիր՝ բանկի կողմից թողարկվող Mastercard, Visa, ArCa և AmEx վճարային համակարգերի քարտերով իրականացված յուրաքանչյուր վճարման 0.3%-ն իր շահույթի հաշվին ուղղելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:


Իրականացված այս ծրագրի շնորհիվ, ինչպես նաև Ակբա ֆինանսական խմբի  ( Ակբա բանկ, ԱԳԲԱ Լիզինգ, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ) կողմից ընդհանուր առմամբ հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 239 միլիոն ՀՀ դրամ:


Ակբա բանկն այսպիսով ամփոփում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետ մեկնարկած ծրագիրը՝ այս ընթացքում նպաստելով հիմնադրամի շահառուներին փոխհատուցումներ տրամադրելու կարևոր գործընթացին:


*Բանկն իր
Visa ԲԱՐԵՐԱՐ քարտատեսակով կատարված վճարային գործառնություններից 0.3%-ն իր շահույթի հաշվին նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025