Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակային վճարները փոխանցվել են բանկ: Եթե գումարը դեռևս հասանելի չէ Ձեզ, խնդրում ենք ստուգել ավելի ուշ:
Այլ հարցերի դեպքում անցեք այստեղ։

|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-02-03 17:15
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-02-03 17:15
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-02-03 17:15
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2026-02-03 17:15
վերջին թարմացումը 2026-02-03 17:15 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Հայաստանում American Express-ի պաշտոնական գործընկեր Ակբա բանկը թողարկել է նոր American Express Gold դեբետային քարտը, որը հաճախորդներին առաջարկում է բացառիկ առավելություններ ճանապարհորդությունների և ամենօրյա գնումների համար։ Նոր քարտը հասանելի է ԱՄՆ դոլարով (USD) և եվրոյով (EUR)։
American Express Gold դեբետային քարտի գործարկմամբ Ակբա բանկը շարունակում է իր հաճախորդներին առաջարկել պրեմիում բանկային ծառայություններ։
American Express Gold դեբետային քարտի հիմնական առավելություններն են.
Քարտատերերը կարող են անվճար օգտվել Fast Track ծառայությունից՝ տարեկան մինչև երկու անգամ միայնակ կամ տարեկան մեկ անգամ՝ հյուրի հետ միասին։ Ծառայությունը ապահովում է արագ և առաջնահերթ անցում անձնագրային վերահսկողության գոտով։
Քարտատերերը կարող են անվճար մուտք գործել Priority Pass սրահներ աշխարհի ավելի քան 1800 օդանավակայաններում՝ տարեկան մինչև երկու անգամ միայնակ կամ մեկ անգամ հյուրի հետ միասին՝ թռիչքից առաջ վայելելով պրեմիում հարմարավետություն,
American Express Gold դեբետային քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
Ակբա բանկի մասին
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 66 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: Ակբա բանկի բաժնետերերն են՝ Ակբա Ֆեդերացիան (75% բաժնեմասնակցություն), Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) խմբի դուստր ընկերություն Պրոպարկոն (10% բաժնեմասնակցություն), ինչպես նաև ավելի քան 5000 ֆիզիական և իրավաբանական անձ բաժնետերեր, որոնք տիրապետում են բանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերին (15% բաժնեմասնակցություն):
American Express-ի մասին
American Express (NYSE: AXP)-ը համաշխարհային վճարային համակարգ և պրեմիում ապրելակերպի բրենդ է՝ հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների վրա։ Ամբողջ աշխարհում American Express-ի գործընկերներն աջակցում են հաճախորդներին՝ առաջարկելով տարբեր պրոդուկտներ, ծառայություններ և փորձառություններ, որոնք բարելավում են կյանքի որակն ու նպաստում բիզնեսի զարգացմանը։
American Express-ը հիմնադրվել է 1850 թվականին, կենտրոնակայանը՝ Նյու Յորք։ American Express բրենդը կառուցված է վստահության, անվտանգության, ինչպես նաև հաճախորդների համար նորարարության և անդամակցության գնահատման հարուստ պատմություն վրա։
American Express-ի գլոբալ ցանցում, որում առկա է ավելի քան հարյուր միլիոն առևտրային կետ, American Express-ը ձգտում է ամեն օր ապահովել լավագույն փորձառություն՝ անհատ սպառողների, փոքր և միջին բիզնեսների, ինչպես նաև խոշոր կորպորացիաների համար։
American Express-ի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ americanexpress.com, americanexpress.com/en-us/newsroom/, ir.americanexpress.com։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 03.02.2026 17:13
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





