
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-05-13 14:55
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-05-13 14:55
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2026-05-13 14:55
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2026-05-13 14:55
վերջին թարմացումը 2026-05-13 14:55 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով: 100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն: Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով: 500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում: Արտարժույթի փոխարկման գործարքները Բանկի կողմից մերժվում են՝
Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկում է երիտասարդների կողմից հիմնված բիզնեսների ֆինանսավորման առաջին նպատակային ծրագիրը։
Ծրագրի շրջանակում Ակբա բանկը 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղի երիտասարդ ձեռներեցների կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին։
Տեղական արժույթով ֆինանսավորման հնարավորությունը երիտասարդ ձեռներեցներին թույլ կտա խուսափել արտարժույթի տատանման ռիսկերից և ներդրումները կատարել ավելի կանխատեսելի միջավայրում։ Բացի ֆինանսավորումից, երիտասարդ ձեռներեցներին կտրամադրվեն նաև խորհրդատվական ծառայություններ՝ ուղղված մրցունակության բարձրացմանը, թվային գործիքների կիրառմանը և բիզնեսների երկարաժամկետ կայունությանը։
Ֆինանսավորման նոր հնարավորությունը նախատեսված է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործող երիտասարդ ձեռներեցների համար։
Եվրոպական միությունն այս ծրագրին աջակցում է Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) միջոցով, որը ստանձնում է ֆինանսական հնարավոր առաջին կորստի ռիսկը։
Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համագործակցում են 2003 թվականից։
ՎԶԵԲ-ը Հայաստանում գործում է 1992 թվականից՝ իրականացված 232 ծրագրում ներդնելով շուրջ 2.6 միլիարդ եվրո՝ այդպիսով նպաստելով երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը։
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների համար ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական ինտերնետային կայք։ Էջը թարմացվել է 10.12.2025 14:30
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





