Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը տեղաբաշխում է 10.5 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր
2024-11-12

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Բանկը տեղաբաշխելու է տարեկան 10.5% եկամտաբերությամբ 50,000 (հիսուն հազար) դրամային պարտատոմս։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2024 թվականի նայեմբերի 11-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 25.11.2024 16:31