|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
«Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես դասընթացները եղել են ոչ թե բիզնես պրոյեկտ, այլ սոցիալական պատասխանատվություն։ Համախոհներով մտածում էինք՝ ինչո՞վ կկարողանանք օգտակար լինել բիզնես համայնքին։ Սա է ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացների կազմակերպման և իրականացման հիմնական գաղափարը, որը փայլուն իրականացնում ենք»,- նշում է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։
Տասը տարի առաջ Ակբա բանկը ստեղծեց ֆինանսական կազմակերպություններին ոչ այնքան հատուկ նախաձեռնություն, որի նպատակը բանկի գործընկերներին, հաճախորդներին ու հետագայում նաև ոչ հաճախորդներին հավելյալ արժեքի փոխանցումն է։
Բանկի Ոչ ֆինանսական ծառայությունների թարմացված sme.acba.am հարթակում հնարավոր է ծանոթանալ ՓՄՁ-ների համար առաջիկա բիզնես դասընթացների վերաբերյալ ժամանակացույցին, միջոցառումներին, ինչպես նաև օգտվել ուսումնական բազմաթիվ նյութերից ու բիզնեսի կառավարման համար օգտակար ձևանմուշներից։
Բիզնեսներին առավել շատ օգտակար լինելու համար բանկի Acba Business Partner ենթաբրենդի ներքո Ակբան մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ Acba⠀Business⠀Club-ը, որի նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բիզնեսը կկարողանա նոր խթան հաղորդել Հայաստանում գործարարության զարգացմանը, նաև համագործակցության ավելի մեծ հնարավորություններ ու նոր հեռանկարներ կստեղծվեն ի նպաստ Հայաստանի տնտեսության։
Ակբա բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջինն է, որը ՓՄՁ-ների զարգացման համար 2013 թվականին մեկնարկեց և մինչև օրս շարունակում է անվճար բիզնես դասընթացների շարքը։