Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
2023-03-02

Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը։

«Մենք միացել ենք ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին, որպեսզի խթանենք վերջինիս սկզբունքների տարածումն ու զարգացումը։ Այդ սկզբունքների նպատակը, առաջին հերթին, հավասարության սահմանումն է՝ սկսած աշխատանքային բարվոք պայմաններից մինչև առողջության, անվտանգության, բարեկեցության, կրթության ու մասնագիտական զարգացման հավասար հնարավորությունների ստեղծում։ Պետք է ընդգծել, որ այս ծրագրին անդամակցելով՝ մենք ոչ թե նոր պարտավորություն ենք ստանձնում, այլ վերահաստատում ենք և ընդգծում մեր կողմից վաղուց որդեգրված քաղաքականությունը. կանայք չափազանց կարևոր դեր են խաղում բոլոր բնագավառներում»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Կանանց հզորացման սկզբունքները. հավասարություն աշխատավայրում» թեմայով։

Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է, որտեղ աշխատում է իգական սեռի շուրջ 1100 ներկայացուցիչ, ինչը կազմում է բանկի ընդհանուր աշխատակիցների շուրջ 65%-ը։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.07.2023 15:51