|
25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 3% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Պատերազմի մասնակից 50-ից ավելի տղաներին երկրորդ կյանքի հնարավորություն են տվել «Հայբրիդ» լաբորատորիայում ստեղծվող տիտանե պրոթեզները։
Այս լաբորատորիան Հայաստանում զարգացնում է 3D և արդեն նաև 4D բժշկություն. տեղում ստեղծվում են իմպլանտներ, հոդային գլխիկներ ու պրոթեզներ՝ վերջույթները կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցողների համար։
«Հայբրիդ» լաբորատորիայի համահիմնադիրներից մեկը Կարեն Կարապետյանն է։ Պատերազմից հետո, երբ պրոթեզավորման կարիք ունեցող տղաներն ավելանում էին, Կարենի մասնագիտական մեծ փորձն օգնեց մեկ տեղում հավաքել ոլորտի լավագույն մասնագետներին։ Վերապատրաստվեցին, ձեռք բերեցին եվրոպական նորարար սարքավորումներ և սկսեցին աշխատել։
«Հայբրիդ» լաբորատորիայի գործընկերն Ակբա բանկն է, որը մեծ ներդրում ունեցավ նաև, որ համավարակի սահմանափակումների ընթացքում սարքավորումները ճիշտ ժամանակին հասնեն Հայաստան։
«Արդեն 10 տարուց ավելի է աշխատում ենք Ակբա բանկի հետ, հաջողություններում մեզ օգնել է: Մեր բանկը հավատարիմ գործընկեր է եղել մեզ համար, միասին կարողացել ենք շատ ձեռքբերումներ ունենալ: Այժմ նպատակ ունենք աշխարհ դուրս գալ ու «Made in Armenia»-ն ներկայացնել»,- նշում է «Հայբրիդ» լաբորատորիայի համահիմնադիրներից Կարեն Կարապետյանը:
«Հայբրիդ» լաբորատորիայում ստեղծվում են միջազգային ստանդարտներին համապատասխան լուծումներ, որոնք մրցունակ են ամբողջ աշխարհում։
Մանրամասն՝ տեսանյութում: