Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Դպրոցականները մրցել են ռոբոտաշինության ոլորտում
2022-12-20

Հայաստանի տարբեր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական խմբակների ռոբոտաշինությամբ զբաղվող դպրոցականներին համախմբել է «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը:

Այս տարի մրցույթի թեման ագրոտեխնոլոգիաներն են. դպրոցականները ստեղծել են ռոբոտներ, որոնք ջրում են հողը, կերակրում կենդանիներին, բերքը հավաքում ու թեթևացնում ֆերմերի հոգսը։

«ԱրմՌոբոտիքս 2022»-ի գործընկերը Հայաստանում գյուղոլորտի ֆինանսավորման առաջատար Ակբա բանկն է, որը լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում խելացի գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։

«Կարևոր կոմպոնենտը ինժեներական գաղափարների պահպանումն ու զարգացումն է, որը Հայաստանում, թերևս, ամենալավը իրականացվում է «Արմաթ» հարթակներում: Այսօրվա խնդիրները, որոնք երեխաները լուծում են, բավականին բարդ են։ Կարևոր է, որ Հայաստանում կա հարթակ, որտեղ դպրոցահասակ երեխաները կարողանում են զբաղվել ինժեներական լուծումների, ռոբոտների ստեղծման ոլորտում և իրենց մտքերը կիրառել։ Եվ պետք է հիշել մի բան, որ այսօրվա չստացվածը ևս մեկ քայլ է դեպի հաջողություն»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

«Գյուղատնտեսությունը մեր երկրի ամենամեծ մասի զբաղվածությունն է ապահովում։ Արդյունավետության բարձրացման համար կարևոր է տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ։ Նոր սերնդում այս տարիքից մենք դնում ենք այդ ձգտումը և մոտիվացիան, որ խնդիրներ լուծեն իրենց ընտանիքի, հարևանի ու համայնքի համար»,- նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները հիմնադրվել են հայկական տեխնոլոգիական ոլորտի նվիրյալ, ԱՏՁՄ հիմնադիր Կարեն Վարդանյանի առաջնորդությամբ: Այժմ Հայաստանում գործում է 600-ից ավելի «Արմաթ» խմբակ, նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը ևս 700 դպրոցում երեխաները կկարողանան զբաղվել ինժեներական աշխատանքներով և ուսումնասիրություններով։

Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.07.2023 16:13
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am