Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Գյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվել
2022-12-02

Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի երկու նոր շենքերը գրեթե պատրաստ են շահագործման. 36 բնակարանի նոր շահառուները երկրաշարժից հետո տնակներում բնակվող քաղաքացիներն են։

Եվս երկու շենք կառուցման փուլում է. 44-օրյա պատերազմից հետո որոշվեց այս նոր մասնաշենքերում բնակարաններ տրամադրել նաև պատերազմի մասնակից և հաշմանդամություն ձեռք բերած տղաներին։ Շենքերը հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկերն Ակբա բանկն ու Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապաններն են։ Շենքերի կառուցման համար բանկն իր շահույթից տրամադրել է 100 միլիոն ՀՀ դրամ։

«Շենքերը կայուն են, կառուցված են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիայով: Շենքերի տանիքը թեք է, որն ինքնանպատակ չէ. տեղադրվել են արևային պանելներ, իսկ թեքությունը համապատասխանում է արևային պանելին։ Բնակարանները կահավորված են, շենքերն ամբողջությամբ պատրաստ են։ Ծրագրում ունենք ևս երկու շենք, որ պետք է կառուցենք՝ 7 ու 9 հարկանի: Այս շենքերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց, գործելու են վերելակներ: Այս շենքերը 58 բնակարան կունենան»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարարության պատասխանատու, շինարար-խորհրդական Արմեն Ղազարյանը:

Նորակառույց շենքերն ունեն նաև հատուկ տարածք` ստեղծագործելու համար։ Արվեստի սիրահարները կարող են ոգեշնչում փնտրել և առանձնանալ նորակառույցների տանիքում, որը նախագծվել է հատուկ նրանց համար։

2012-ին Ակբա բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Հայաստանում առաջին անգամ թողարկեց բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը: Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է «Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վարձի 50%-ը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.12.2022 14:20