Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ցուցահանդես՝ նվիրված Ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին
2022-11-15

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկնարկել է Հայաստանում Ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է, կազմակերպիչները՝ «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիան», «Հայփոստ» ՓԲԸ-ն և ՀՀ Կենտրոնական բանկը։

Ցուցահանդեսի շրջանակում տարբեր դասային կարգերում ներկայացվում են «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի» անդամ 25 ֆիլատելիստների հավաքածուները, ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացնում է Հայաստանում ազգային դրամի պատմության թեմատիկան, իսկ Հայփոստն ու Արցախփոստը ներկայանում են իրենց տարեկան թողարկումներով։

Ցուցահանդեսը կտևի 4 օր և կավարտվի նոյեմբերի 18-ին։

Ցուցահանդեսի շրջանակում շրջանառության մեջ է դրվել նաև մեկ նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 15.11.2022 16:29
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am