Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Acba Soft POS. առաջին անգամ Հայաստանում հնարավոր է անկանխիկ վճարումներ ընդունել սմարթֆոնով
2022-10-12

Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Ակբա բանկն իր թվային տրանսֆորմացիայի շրջանակում շարունակում է զարգացնել Հայաստանում անկանխիկ վճարումները: Ակբան Հայաստանում առաջինը ներկայացնում է Acba SoftPOS բջջային հավելվածը, որը տարբեր ոլորտներում աշխատող կազմակերպություններին առաջարկում է Անդրոիդ սմարթֆոնների միջոցով ընդունել վճարումներ բանկային անհպում քարտերով, NFC հնարավորությամբ սմարթֆոններով և ժամացույցներով:

«Acba SoftPOS հավելվածը նոր հնարավորություններ է բացում անկանխիկ վճարումների նոր սեգմենտների զարգացման համար, մասնավորապես ռեստորանների, փոքր վաճառակետերի, առաքման ծառայությունների, ինչպես նաև միջոցառումների ժամանակ մուտքավճար ընդունող կետերի համար: Acba SoftPOS-ը սմարթֆոնը դարձնում է լիարժեք POS տերմինալ»,- նշում է բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

«Մենք հպարտ ենք, որ Ակբա բանկի հետ համագործակցությամբ զարգացնում ենք նորարարական վճարային լուծումներ: Առաջին անգամ Հայաստանում Ակբա բանկը ներկայացնում է վճարային նորարարական պրոդուկտ՝ Soft POS՝ հիմնված Visa Tap to Phone տեխնոլոգիայի վրա: Մենք հավատում ենք, որ Acba Soft POS-ը կնպաստի անհպում վճարումների զարգացմանն ամբողջ երկրում, կաջակցի բիզնեսի էկոհամակարգի զարգացմանը և երկրի թվային տրանսֆորմացիայի նպատակներին», - նշել է Վիզայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

Acba SoftPOS վճարային գործիքի թողարկման կապակցությամբ Ակբան հոկտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ կիրականացնի արշավ.

  • Acba SoftPOS վճարային գործիքն ակտիվացրած առաջին 150 կազմակերպություններն անվճար կստանան Visa Business քարտ (քարտի գործողության ողջ ընթացքի համար),
  • Acba SoftPOS-ի միջոցով 1 միլիոն ՀՀ դրամ և ավելի վճարային գործառնություններ իրականացրած կազմակերպությունները Բանկի կողմից կստանան գանձվող միջնորդավճարների հետ վերադարձ (ոչ ավել, քան 1 մլն ՀՀ դրամի վճարային գործառնությունների դիմաց),
  • Acba SoftPOS-ի միջոցով 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և 100 ու ավելի գործարք կատարող առաջին 50 կազմակերպությունները որպես մրցանակ կստանան նվեր քարտեր։ Բացի այդ, այս կազմակերպություններից հինգը հնարավորություն կունենա խաղարկությամբ ստանալ նոթբուք:

Բանկի կողմից արշավը կամփոփվի մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը:

Acba SoftPOS վճարային գործիքի ստացման գրանցում:

Acba SoftPOS հավելվածը հասանելի է միայն իրավաբանական անձանց: Այն կարելի է բեռնել Google Play-ից (Անդրոիդ 8.1 կամ ավելի նոր տարբերակով աշխատող և NFC-ի հնարավորությամբ սմարթֆոններով):

Ակբա բանկն առաջիկայում ևս շարունակելու է ներկայացնել նորարարական, հարմարավետ լուծումներ՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.10.2022 17:50