Acba Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում կայացել է ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառում
2022-09-29

Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում կայացել է ՀՀ անկախության օրվան նվիրված գալա-ընթրիք, որն ունեցել է բարեգործական բնույթ. հանգանակված ողջ գումարն ուղղվել է Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին, որն էլ, իր հերթին, հանգանակված միջոցներն ուղղելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը։ MISSION ENFANCE հիմնադրամի պատվո նախագահը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդն է:

Միջոցառման շրջանակում կազմակերպված ընթրիքի ժամանակ Մոնակոյի քաղաքական էլիտային և հայ համայնքի ներկայացուցիչներին միջոցառման աջակից Ակբա բանկի կողմից ներկայացվել է Հայաստանի բանկային համակարգի գրավչությունը:

Միջոցառումը անցկացվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։ Միջոցառմանը մասնակցել են Մոնակոյի կառավարության, Ազգային ժողովի և քաղաքապետարանի ղեկավարները։

Մոնակոյի Մայր Notre Dame տաճարը համարվում է արքայական ընտանիքի սրբավայրը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.10.2022 16:11
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am