Ակբա բանկը Հայաստանի բանկերի միությունում սեմինար է անցկացրել տնտեսական լրագրողների համար:

«Հայաստանի արժեթղթերի շուկան» թեմայով սեմինարն անցկացրել են Ակբա բանկի ֆինանսական գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը և Արժեթղթերով գործառնությունների թիմի ղեկավար Նարինե Ավալյանը։
Սեմինարի ընթացքում ներկայացված և քննարկված թեմաները վերաբերել են Հայաստանի արժեթղթերի ներկայիս շուկային, արժեթղթի էությանն ու տեսակներին, արժեթղթերի շուկայի բնութագրին, տեսակներին ու մասնակիցներին, ինչպես նաև արժեթղթերում կատարվող ներդրումներին:
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի շուրջ 5215 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: