|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Սմարթֆոնն արդեն նաև POS տերմինալ է. հնարավոր է գումար փոխանցել քարտն ընդամենը մոտեցնելով սմարթֆոնին։ Ակբա բանկը տարվա գլխավոր տեխնոլոգիական տոնին՝ «Դիջիթեքին», ներկայացրել է միանգամից մի քանի ինովացիաներ և ֆինանսական գործիքներ։ Բանկոմատից կանխիկացում կարելի է անել արդեն նաև առանց բանկային քարտի, ինչպես նաև ցանկացած բանկային հաշվից՝ անկախ դրա արժույթից։
Նաև ներկայացվեցին acba digital հավելվածի վերջին նորությունները՝ acba share թվային գործիքները։ «Կոնտակտային տվյալների», «QR կոդի միջոցով գումարի փոխանցման», «Հղման գեներացմամբ գումարի ստացման», ինչպես նաև «Փոխանցում բանկոմատին» նոր ծառայությունները: Այսուհետև Ակբա բանկի հաճախորդները 24/7 ռեժիմով կարող են կանխիկ գումար փոխանցել՝ ստացողին տրամադրելով հավելվածի միջոցով նախապես գեներացված թվային կոդը, վերջինս էլ Ակբա բանկի ցանկացած բանկոմատից կստանան ուղարկված գումարը։
«Մեր կողմից «Դիջիթեք»-ի շրջանակում ցուցադրվող տեխնոլոգիաները բացառիկ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Ներդնում ենք նորարարական ֆինանսական տեխնոլոգիաներ, որոնք նոր են Հայաստանում։ Մեր թվային տրանսֆորմացիայի ընթացքում համագործակցել ենք գերմանական առաջատար SAP ընկերության հետ ու In-Memory Computing տեխնոլոգիայի հիման վրա ներդրել ենք համակարգեր, մասնավորապես՝ SAP HANA–ն, որում առկա են արհեստական բանականության ու Machine learning տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են բանկում»,– նշել է բանկի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: