Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ինչպե՞ս Տավուշում ստեղծվեց առողջություն պարգևող ապրանքանիշ «Դարման»-ը
2020-05-08

Ծնունդով տավուշցի Գնել Նազանյանը հարազատ մարզում է սկսել «Դարման» բուսական թեյերի արտադրությունը։ Սկզբում խոտաբույսերը հավաքում էր, չորացնում, երբեմն փչացնում ու տարբեր փորձեր կատարում։ Սեփական փորձով է համոզվել հայկական բնաշխարհի կազդուրիչ խոտաբույսերի զորության մեջ:


«Տարիներ առաջ առողջական խնդիր ունեցա: Հայկական խոտաբույսերով 3 ամիս կուրս ընդունեցի, կազդուրվեցի և միտք առաջացավ ստեղծել ապրանքանիշ, որը մարդկանց առողջություն կպարգևեր: «Դարման» բառն ընտրեցինք, որը ցույց է տալիս բնության ուժի նկատմամբ մեր հավատը»,-պատմում է Գնել Նազանյանը։


«Դարման»-ի կայացման գործում Գնելին օգնել է նաև գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, երբ առաջարկեց զարգացնել բիզնես գիտելիքները։


«Իսկապես ամեն ինչ սկսեց փոխվել դասընթացից, որն իմ բիզնեսում և կյանքում ճակատագրական դեր խաղաց՝ լավ իմաստով: Սկզբում մեզ համար ամեն ինչ հարցական էր, չունեի բիզնես մտածողություն: Առաջնային աջակցությունը ստացա իմ բանկից, որը սկսեց մտածելակերպ սերմանել»,- նշում է Գնելը:


Գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ «Դարման»-ը նաև ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ: Այսօր «Դարման»-ի թեյերն արտահանվում են Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։


Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 04.06.2020 18:20
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am