Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ամփոփվել է «Վճարի՛ր քարտով քո մարզում» արշավի արդյունքները
2019-12-13

Հայտնի են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի՝ Լոռի և Շիրակ մարզերում անկանխիկ գնումներ կատարելու «Վճարի՛ր քարտով քո մարզում» արշավի հաղթողները: Ամենաշատ անկանխիկ գնումներ կատարած քարտատերերին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը խրախուսեց դրամական պարգևատրմամբ:


Լոռու մարզում հաղթող ճանաչվեցին Արտակ Սիմոնյանը, Վանուհի Ափուջանյանն ու Արուսյակ Պետրոսյանը, Շիրակում՝ Բաբկեն Մկրտչյանը, Թերեզա Աբրահամյանը և Արամ Ղուկասյանը: Նշված մարզերում Բանկի POS տերմինալներով ամենաշատ անկանխիկ վճարումներ ընդունած առևտրի և սպասարկման կետերին էլ Բանկի կողմից տրամադրվեց գովազդային անվճար հարթակներ:


«Մենք ցանկանում ենք Հայաստանում նպաստել անկանխիկ վճարումներ կատարելու մշակույթի զարգացմանը: Այդ նպատակով սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Լոռու և Շիրակի մարզերում անցկացրեց «Վճարի՛ր քարտով քո մարզում» արշավը, ինչի արդյունքում այս մարզերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվեց անկանխիկ գործարքների կտրուկ աճ: Լոռու մարզում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ունի ավելի քան 20 հազար քարտատեր: Առևտրի և սպասարկման կետերում նրանց կողմից կատարված անկանխիկ գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 90%-ով: Իսկ Շիրակի մարզում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի շուրջ 16 հազար քարտատերերի կողմից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կատարված անկանխիկ գործարքների թիվը աճել է շուրջ 158%-ով: Այս արդյունքները խոսում են այն մասին, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Մեր ջանքերը հետագայում ևս շարունակական են լինելու, որպեսզի կարողանանք այս արդյունքները տարածել և զարգացնել նաև մյուս մարզերում»,- նշել է Լոռի և Շիրակ մարզերում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ռեգիոնալ մենեջեր Արմեն Բաղդասարյանը:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ստեղծվել է 1996թ.-ին և այժմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 60 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.12.2019 18:04