Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՊԵԿ-ից հավաստագիր է ստացել
2019-11-26

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվել է ‹‹Օրինապահ հարկ վճարողի›› հավաստագիր:


Հավաստագիրը Բանկին տրվել է 2018 և 2019 թթ. պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունների ամբողջական և ճիշտ կատարման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկների և հաշվետվությունների ճշգրիտ ներկայացման և իրավախախտումների բացակայության համար:


‹‹ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մշտապես նպաստել է Հայաստանում տնտեսության զարգացմանը: Բանկն իր գործունեության շուրջ քսանհինգ տարիների ընթացքում գործելով օրինականության սահմաններում, եղել է օրինապահ հարկ վճարող և այս նույն ձեռագրով էլ շարունակելու է իր աշխատանքները››,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր հաշվապահ Արմեն Հակոբյանը:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ստեղծվել է 1996թ.-ին և այժմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 60 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.12.2019 11:28
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am