|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով «Իմ բիզնեսը, Իմ բանկը» համագործակցության նոր ձևաչափի շրջանակում Բանկի մասնաճյուղերում ներկայացնում է իր գործընկերների արտադրանքները. հայկական թեյեր, չորամիրգ, մեղր, խմիչք ու նաև կոսմետիկ խնամքի պարագաներ ամեն օր ներկայացվում են Բանկի հազարավոր հաճախորդներին:
«Այս պահին մեր գործընկերների արտադրանքները ցուցադրված են երեք մասնաճյուղերում, սակայն ծրագիրը նպատակ ունի ավելի ընդլայնվել: Հաշվի առնելով մեր մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքը, այս նախաձեռնությունը մեր գործընկերներին հավելյալ հնարավորություն կտա ավելի ճանաչելի դարձնել իրենց բիզնեսն ու արտադրանքը, ինչպես նաև գտնել նոր գործընկերների։ Արդեն 5 տարի է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը օգնում է նաև գյուղմթերք արտադրող տնտեսվարողներին անցնել օրգանական սերտիֆիկացում, ինչը հավելյալ մրցակցային առավություն է ստեղծում դեպի Եվրոպա և այլ ուղղություններով ապրանքների արտահանման գործում։ Բանկի կողմից կազմակերպվող անվճար բիզնես դասընթացները նպատակ ունեն մեր երկրում փոքր և միջին բիզնեսով զբաղվող կազմակերպություններին տրամադրել գրագետ բիզնես վարելու գործիքներ, որոնց միջոցով իրենք ավելի վստահ ու ռիսկերից զերծ կղեկավարեն իրենց բիզնեսը»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ՓՄՁ բաժնի պետ Սուրեն Հովհաննիսյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը մեկնարկել է 2018թ.-ին, որի նպատակը ՓՄՁներին ֆինանսական լուծումներից բացի նաև ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրումն է: Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։
Տեսանյութն՝ այստեղ։