Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում
2019-10-14

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով շարունակում են 2012 թվականին մեկնարկած համագործակցությունը:Բանկն ու հիմնադրամը վերակնքել են նախկինում ստորագրված պայմանագիրը, որով նախատեսվում է շարունակել Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ համատեղ իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակը։


Համագործակցության շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սեփական, ինչպես նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերով բանկի ստացած միջոցներից գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական hիմնադրամի հատուկ հաշվեհամարին, որի շնորհիվ բանկը և հիմնադրամը իրականացնում են բարեգործական ծրագրեր:


«Մեր համագործակցության շրջանակում մենք համատեղ ստեղծել ենք Հայաստանում առաջին բարեգործական բանկային քարտը՝ Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ը, որի շնորհիվ մենք աջակցեցել ենք Հայաստանի մանկատներում բնակվող երեխաների առօրյան և ապագան ավելի բարեկեցիկ և հագեցած դարձնելու գործին: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մեր համագործակցությունը նոր մակարդակի է բարձրանում. արդյունքում կկարողանանք ոչ միայն աջակցել դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, այլ նաև կիրականացնենք ծրագրեր, որոնց շահառուները կդառնան նաև հասարակության ավելի լայն շերտերը: Այս ծրագրերը կյանքի են կոչվում նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 62,000 քարտատերերի շնորհիվ. շնորհակալ ենք մեր հաճախորդներին։ Նրանց կողմից կատարված անկանխիկ գործարքները մեզ հնարավորություն են ընձեռում իրականացնել ծրագրեր, որոնք դրական փոխություններ են մտցնում մեր հայրենակիցների կյանքում: Վստահ ենք, որ համատեղ ուժերով կկարողանանք նպաստել բազմաթիվ կարևոր ծրագրերի իրականացմանն ու վաղվա օրը դարձնել ավելի լավը»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:


««Հայաստան» համահայկական հիմնադրամն ուժեղ է իր ցանցով և հավատարիմ գործընկերներով։ Շնորհակալ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին մշտապես Հիմնադրամի կողքին լինելու և մեր առաքելությանը աջակցելու համար։ Միասին կերտում ենք ավելի լավ ապագա ներկա և ապագա սերունդների համար՝ նպաստելով Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր աշխարհասփյուռ բարերարներին, ձեր շնորհիվ է, որ մեր ծրագրերը տարեցտարի ավելանում են ի նպաստ մեր երկրի զարգացման», - նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է 2012 թվականին՝ հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ թողարկելով բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 15.10.2019 14:08
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am