Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին
2019-09-20

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող «EFSE MEETING 2019» համաժողովին: Միջազգային ֆինանսական հաստատությունների շուրջ 300 ներկայացուցիչների ու ներդրողների քննարկման առարկան եղել է միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացման հեռանկարները:


Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարների և բանկի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված Ոչ ֆինանսական ծառայությունների մասին:


«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ներին ֆինանսական ծառայություններ տրամադրելուց բացի, արդեն 5 տարի է, որ մատուցում է նաև ոչ ֆինանսական ծառայություններ: Բանկն այժմ 13 տարբեր թեմաներով անվճար դասընթացներ է իրականացնում՝ օգնելով ՓՄՁ-ներին բարելավել իրենց բիզնեսի կառավարումը, խթանել վաճառքները, ավելի արդյունավետ դարձնել մարքեթինգային գործողություններն ու առհասարակ՝ օգնում է նրանց իրենց բիզնեսում ձևավորել կառավարման նոր մշակույթ: Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների վստահությունը և հպարտ ենք նրանց բոլոր ձեռքբերումներով»,-իր խոսքում նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.-ին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու նպատակով:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 20.09.2019 17:12
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am