Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Նոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար
2019-08-13

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) համագործակցությամբ շուրջ 250 ֆերմերների, փորձագետների, լաբորատորիաների ղեկավարների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար իրականացվել է սեմինար-թրեյնինգ՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու նպատակով:

Դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:


Թրեյնինգի մասնակիցները օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ նոր գիտելիքներ ձեռք բերեցին այնպիսի թեմաների մասին, որոնց կյանքի կոչելը հայաստանյան բազմաթիվ գյուղական համայնքների առօրյայի մի մասը կարող են դառնալ: Գիտելիքներ տրամադրվեց օրգանական մթերքի վերամշակման, փաթեթավորման և պահպանման, օրգանական մեղր, թեյ և խոտաբույսեր արտադրելու նրբությունների ու հեռանկարների մասին:

Ոլորտային մասնագետները հատուկ շեշտադրմամբ ներկայացրին հետևյալ թեմաները՝

  • Օրգանական մթերքի վերամշակում,
  • Օրգանական մթերքի սերտիֆիկացում,
  • Օրգանական մթերքի պահպանում,
  • Օրգանական մթերքի փաթեթավորում,
  • Վայրի հավաքի և բուսական թեյերի զրոն,
  • Օրգանական բուսահումքի մթերման գործընթացը,
  • Օրգանական վայրի հավաքի իրականացման հիմնական սկզբունքները,
  • Մթերման անձնակազմ,
  • Հավաքի ժամանակահատվածի որոշում,
  • Հումքի հավաք,
  • Թունավորման ախտանիշները,
  • Հումքի առաջնային մշակում,
  • Օրգանական մեղրի հավաստագրման ստանդարտները,
  • Բուժանյութեր, տարածքների ընտրություն, պարագաներ,
  • Օրգանական մթերքի շուկայահանում։ Ինչպե՞ս դիվերսիֆիկացնել օրգանական մեղրը,
  • Օրգանական մթերքի վաճառք, մարկետինգ:

«Մեր նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելն է, ոլորտի արտադրողներին օժանդակելը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համատեղ աջակցությամբ օրգանական մթերք արտադրողները նաև հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները: Իսկ այսպիսի սեմինար-թրեյնինգների միջոցով մենք մեր շահառուներին տրամադրում ենք նոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մեծացնել իրենց հմտություններն օրգանական մթերքի արտադրության ոլորտում»,- իր խոսքում նշել է NABU-Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությունը մեկնարկել է 2015 թվականին՝«Oրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 19.08.2019 15:20
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am