Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր
2019-05-22

ԱԿԲԱ ֆեդերացիան և ‹‹Գերմանիայի բնության պահպանության միության›› (NABU) հայաստանյան մասնաճյուղն ամփոփեցին մարտ ամսին համատեղ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Դրամաշնորհի տրամադրման նպատակը Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստելն է:


Հայտարարված մրցույթին հայաստանյան տարբեր մարզերից դիմել են շուրջ 522 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով գյուղական տուրիզմի զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերը:


Ստացված հայտերի ամփոփման արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 5 ծրագրի, որոնց իրականացմամբ Հայաստանի մի քանի մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում գտնվող 5 տարբեր գյուղերում հնարավոր կլինի խթանել գյուղական տուրիզմի զարգացումը՝ զբոսաշրջիկներին տրամադրվող ծառայությունների որակական և քանակական աճի շնորհիվ:


‹‹Մեր առաքելությունը միայն ֆինանսական ծառայություններ տրամադրելու մեջ չէ: Մենք ձգտում ենք Հայաստանում տնտեսության՝ հատկապես համայնքներում մեր դերն ունենալ նրանց զարգացման գործում: Ունենալով NABU-ի նման լավ գործընկեր, հպարտությամբ կարող ենք նշել, որ մենք այդ ճանապարհով էլ շարժվել ենք և նպաստում ենք համայնքների զարգացմանը»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

ԱԿԲԱ ֆեդերացիան ստեղծվել է 2017թ.-ին, որի նպատակն է խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի
և NABU-ի համագործակցությունը մեկնարկել է 2015թ.-ին:


Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.05.2019 11:53
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am