Շուրջորյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ամփոփվեց #myuefacard ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը
2019-05-06

Հայտնի են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Mastercard-ի՝ հատուկ ֆուտբոլասերների համար հայտարարված #myuefacard ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքի հաղթողները:


Մրցույթի արդյունքում HD թիմի ներկայացուցիչներ Հայկ Տիգրանյանն ու Դմիտրի Լալայանը նվաճեցին 4-օրյա ուղևորություն դեպի Մադրիդ՝ հնարավորություն ստանալով մարզադաշտից հետևել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի ներկայացուցիչները UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք և ներկա կգտնվեն թիմի առաջին տնային հանդիպմանը:

‹‹Մրցույթի եզրափակիչ փուլի առաջադրանքն էր նկարահանել տեսանյութ, թե ինչպես են մասնակիցներն երկրպագում իրենց սիրելի թիմին: Արդյունքում, ժյուրիի անդամները գնահատեցին կատարված աշխատանքներն, որոնք էլ գումարվեցին ամբողջ մրցավազքի ընթացքում թիմերի կուտակած միավորներին: Վերջնարդյունքում հաղթող ճանաչվեց HD թիմը, ինչի առթիվ շնորհավորում ենք և մաղթում աննկարագրելի զգացողություններ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի` ամենախելահեղ ֆուտբոլային երեկոյի ընթացքում››,-իր խոսքում նշել է բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

‹‹Շնորհակալ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին նման միջոցառում կազմակերպելու համար: Հույս ունեմ, որ Չեմպիոնների Լիգայի ամենակարևոր խաղում մեր երկրպագած թիմը գոնե կհայտնվի եզրափակչում››,-նշել է հաղթող թիմի ներկայացուցիչ Հայկ Տիգրանյանը:





Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.05.2019 12:40
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am