|
25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 3% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Մայիսի 3-ին և 4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի իրականացման գլխավոր հովանավորն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է՝ իր կողմից Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկվող American Express քարտերով։
Միջոցառման նպատակն է Հայաստանում խթանել զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի շրջանակում կներկայացվեն հայկական գինի արտադրողների ավելի քան 200 տեսակի գինի։
«Բանկն իր հիմնադրման օրվանից եղել է տնտեսության իրական հատվածի կողքին` մշտապես ֆինանսավորելով այնպիսի ծրագրեր, որոնք միտված են տնտեսության զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանօրինակ միջոցառումները խթան են ներքին արտադրողների համար` իրենց արտադրանքն ի ցույց դնելու և ճանաչելի դարձնելու համար: Ուստի մենք այս ամենի կողքով չէինք կարող անտարբեր անցնել»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:
Միջոցառման կազմակերպիչներից Նունե Մանուկյանի խոսքով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն այն ընկերություններից է, որը միշտ աջակցում է տեղական արտադրողին:
«Մենք կազմակերպում էինք նաև «Արենի» գինու փառատոնը: Եվ, եթե չլիներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությունը գյուղացիներին, խաղողագործությունը շատ չէր զարգանա և մենք այսօրվա դրությամբ չէինք ունենա մեծաթիվ գինեգործներ»,- նշել է Նունե Մանուկյանը:
«Երևանի գինու օրեր» միջոցառմանն ամեն տարի այցելում է 20-25 հազարմարդ, որոնց շուրջ 40 տոկոսը զբոսաշրջիկներ են, ինչն էլ ուղղակիորեն նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։