Loading...
Media image

Քարտի PIN կոդը ստացեք sms հաղորդագրության միջոցով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված ArCa, Visa և MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաև sms հաղորդագրությամբ։


Ծառայությունից կարող են օգտվել ինչպես բանկի գործող, այնպես էլ նոր քարտապանները: Գործող քարտապանները PIN կոդը մոռանալու դեպքում քարտի փոխարինում չի իրականացվելու, այլ հաշված րոպեների ընթացքում հնարավոր է լինելու գեներացնել  նոր PIN կոդ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի  բանկոմատների միջոցով: PIN կոդի փոփոխության համար քարտապանները կարող են այցելել Բանկ կամ զանգահարել Բանկի հեռախոսային կենտրոն:


SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող կոդը միանգամյա 
մուտքագրման վեցանիշ կոդ է: Այն ծառայում է նոր PIN  գեներացնելու համար՝ քարտն առաջին անգամ Բանկի բանկոմատով օգտագործելիս:


Հարցերի դեպքում կարո՛ղ եք զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի որևէ մասնաճյուղ։

 

 

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025