Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Վերագործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Կոմիտաս» մասնաճյուղը
2019-02-08

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ և տեխնիկապես հագեցված տարածք՝ Կոմիտասի պողոտայի 58 հասցեում։

Բանկային ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի արագ և հեշտ դարձնելու նպատակով մասնաճյուղը համալրվել է տեխնիկական լայն հնարավորություններով:

Մասնաճյուղում կգործի շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գործող ինքնասպասարկման ավտոմատացված սրահ որտեղ քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ Էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ իրականացնելը անվճար է:

«Կոմիտաս» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 08.02.2019 17:16
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am