Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը
2019-02-01

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։

Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև սույն թվականի մարտի 7-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում առավելություն կտա այն ծրագրերին, որոնք՝

  • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
  • նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,
  • կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
  • կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 4.000.000 ՀՀ դրամ է:

Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.02.2019 16:54
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am