ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հյուրընկալել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի «Կառավարում», «Բանկային գործ և ապահովագրություն» ֆակուլտետների 3-րդ կուրսի ուսանողներին։
Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները հանդիպումներ են ունեցել բանկի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ և ծանոթացել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ առաքելությանը, կորպորատիվ արժեքներին և ստեղծման պատմությանը։
Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի «Ֆինանսներ» մասնագիտության «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացմամբ բակալավրիատի ծրագիրը ներդրվել է 2014թ-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բացառիկ գործընկերությամբ։