
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Գեղարքունիքի մարզում ՓՄՁ ներկայացուցիչների համար «Շրջանառու կապիտալի ավելացում» և «Դրամական հոսքերի կառավարում» թեմաներով իրականացրեց անվճար բիզնես դասընթաց, որին մասնակցեցին մարզում գործունեություն ծավալող 30 փոքր և միջին ձեռնարկություններ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում առաջին բանկն է, որը 2013թ-ից անվճար բիզնես դասընթացների իրականացմամբ աջակցում է փոքր և միջին ձեռնարկություններին։ Դասընթացների այս ձևաչափը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ստանալ տեսական և գործնական գիտելիքներ, այլև դարձել է գործընկերային կապերի հաստատման յուրօրինակ հարթակ։
Բանկն անընդհատ ընդլայնում է իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով մշակում և ներդնում է նոր արդիական մոդուլներ: Մինչ օրս իրականացված շուրջ 70 դասընթացի մասնակցել են 880 ներկայացուցիչներ ավելի քան 520 կազմակերպություններից: Դասընթացներին կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերերը, ղեկավարները, տնօրենները և որոշում կայացնող այլ անձիք: