Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Գործարկվել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը
2018-09-03

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Երևանի Ծարավ Աղբյուրի 55/15 հասցեում գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը։


Նոր, թվայնացված մասնաճյուղում հաճախորդները կարող են ինքնուրույն գրանցվել ACBA Online և ACBA Mobile անվճար համակարգերում, իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ ստանալ օնլայն խորհրդատվություն։ Գումարի կանխիկացման ու արտարժույթի փոխարկման սարքերը հասանելի են 24/7 ռեժիմով:


«Մասնաճյուղում ինքնասպասարկման միջոցով իրականացնելու ենք մանրածախ սպասարկմանն ուղղված բոլոր գործարքները։ Քայլ առ քայլ նորագույն տեխնոլոգիաներով հաճախորդներին մոտեցնում ենք ամբողջական ինքնասպասարկման։ Բիզնեսի թվայնացումը բանկի համար գերակա ուղղություն է: «Նոր Ավան» մասնաճյուղի տեղը պատահական չենք ընտրել՝ այս թաղամասում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում. համոզված ենք, որ նրանց համար մեր մոտեցումները առավել հոգեհարազատ են։ «Նոր Ավան»-ի փորձը կիրառելու ենք նաև մեր մյուս մասնաճյուղերում», - իր խոսքում նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։


Մասնաճյուղի բացման կապակցությամբ մեկնարկել է #myacbabank արշավը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։


Տեսանյութը դիտեք
այստեղ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.03.2023 11:06
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am