Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ֆրանսահայ բժիշկների ծրագիրը Հայաստանում
2018-08-29

Ֆրանսահայ բժիշկների միությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Լոռու մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը։


Այս տարի UMAF-ի բժիշկները ծրագրի ավարտական փուլում 9 օրվա ընթացքում հետազոտեցին շուրջ 500 երեխայի և նրանցից 327-ի համար ակնոցներ պատրաստեցին։


Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Պետրոս Օհանյանը իր խոսքում նշեց. «Մենք արդեն 15 տարի է գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Գարնանը ես եմ գալիս, աշխատում ենք բուժքույրերի հետ, նրանց վերապատրաստում ենք, որպեսզի մինչև մեր խմբի Հայաստան գալը նրանք նախնական ուսումնասիրություն անեն և ստուգեն երեխաների տեսողությունը։ Եթե ԱԿԲԱ-ի աջակցությունը չլիներ, մեզ համար ավելի դժվար կլիներ, ավելի քիչ երեխաների կկարողանաինք ստուգել, ավելի քիչ ապակիներ կկարողանայինք գնել։ ԱԿԲԱ-ի հետ կարողանում ենք ավելի մեծացնել այն գործը, որը ինչպես նշեցի իրականացնում ենք վերջին 15 տարիների ընթացքում»։


Օհանյանի խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:


Ամբողջ տարվա ընթացքում Սպիտակում և հարակից 20 համայնքում հետազոտվել են շուրջ 3500 երեխա:

Տեսանյութը դիտեք այստեղ:











Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 29.08.2018 17:12
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am