Loading...
Media image

Կնքվել է համաձայանագիր Գերմանիայի բնության պահպանության միության հետ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU)  միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է համատեղ ուժերով պաշտպանել շրջակա միջավայրը, դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ պայմաներ ստեղծել էկոտուրիզմի զարգացման համար:

Համագործակցության շրջանակները  իրենց մեջ ներառելու են նաև բնապահպանական ծրագրերի, միջոցառումների իրականացման հետևյալ ուղղությունները.

Ø  էկոլոգիականկրթությանբարձրացմանուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում,

Ø  էկոմթերք արտադրող փոքր և միջին ձեռնարկություններում աջակցություն արտադրանքի սերտիֆիկացմանն ուղղված աշխատանքների իրականացման գործընթացում,

աջակցություն գյուղացիական տնտեսություններին և էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում:
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025