Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Citibank և OPIC-ն Բանկին տրամադրել են 10 մլն ԱՄՆ դոլար վարկային գործիք
2014-06-27

Սիթի Բանկը եւ ամերիկյան Օվերսիս Փրայվիթ Ինվեսթմնթ Քորփորեյշն (OPIC) ներդրումային գործակալությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրամադրել են $10 մլն ծավալով վարկային գործիք:

Վարկային գործիքի տրամադրման նպատակն է՝ օժանդակություն ապահովել Հայաստանում ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին:

Citibank-ի եւ OPIC-ի կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին տրամադրվող վարկային գործիքը բաղկացած է $5 մլն վարկից եւ նախկինում՝ 2012թ-ին տրամադրված առանձին $5 մլն վարկի մարման ժամկետի երկարաձգված մասերից:

Ինչպես հայտնել են ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏԱԳՐԻԿՈԼԲԱՆԿ-ում, Ֆինանսավորումն ուղղվելու է Հայաստանում գործող միկրո եւ փոքր ձեռնարկատիրությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության հատվածի ֆինանսավորմանը:

«Մենք բարձր ենք գնահատում Սիթի Բանկի եւ OPIC-ի զարգացող համագործակցությունը միկրոֆինանսավորման եւ հատկապես մեր երկրի գյուղական հատվածի ֆինանսավորման ոլորտում: Այն թույլ կտա առաջին հերթին հզորացնել գյուղացիական տնտեսությունների՝վարկավորման մեր կարողությունները, ինչը կենսական է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման համար»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 26.01.2015 14:03
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am