Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Թողարկվել է American Express® Cashback Քարտը
2014-07-14

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express® Cashback Քարտը նոր ինովացիոն քարտային պրոդուկտ է,որը թույլ է տալիս Քարտապաներին կառավարել իրենց միջոցները, միաժամանակ կուտակել CASHBACK՝ վճարային գործարքների դիմաց փոխհատուցում:

CASHBACK-ի հնարավորությունըառավել շահավետ է դարձնում այս Քարտով ամենօրյա անկանխիկ գնումները, քանի որ CASHBACK-ը իրականացվում է Հայաստանում կատարված բոլոր վճարումների համար և կրկնակի ավել՝ լավագույն սուպերմարկետներում:

American Express® Cashback Քարտը Հայաստանում՝ American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի, քարտապանները հնարավորություն կունենան օգտվել մի շարք շահավետ առաջարկներից.

- Խնայելու նոր ձեւաչափ.

American Express Cashback Քարտը քարտատերերին հնարավորություն է տալիս ստանալ.

- 1% CASHBACK Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց

- 2% CASHBACK Հայաստանյան լավագույն սուպերմարկետներում

-Միջոցները կառավարելու հարմարավետ եղանակ.

Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American Express Cashback Քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող Քարտ:

Ինչպես նաև American Express Cashback Քարտատերերը կարող են օգտվել American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

American Express Cashback քարտը տրամադրվում է հայկական դրամով, այնպես էլ եվրոյով և ԱՄՆ դոլարով: American Express Cashback Քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ:

American Express Cashback Քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել online դիմում www.americanexpress.am կայքում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.01.2015 11:00
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am