
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-07 12:03
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-07 12:03
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-07 12:03
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-07 12:03
վերջին թարմացումը 2025-11-07 12:03 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սույն թվականի հուլիսի 16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու հնարավորության ժամերը: Մասնավորապես՝ Բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի ընդունման տերմինալներով հանճախորդները կկարողանան գործարքներ կատարել 24 ժամ :
Վերոնշյալ՝ շուրջօրյա գործող տերմինալները, գտնվում են հետևյալ մասնաճյուղերում՝ «ՕՊԵՐԱ» (Մաշտոցի պողոտա 42 շենք), «ՆորՆորք» (Գայի պողոտա 16/46), «Երևան մոլ» (Արշակունյաց 34/3 ):
Բանկի հաճախորդների սպասարկման սրահներում գտնվող տերմինալներով կարելի է գործարքներ կատարել 09:30-18:00-ն իսկ Բանկի կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում` 09:30-16:30-ը:
Հաճախորդները հնարավորություն ունեն Բանկում կանխիկի ընդունման տերմինալների միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` UCOM, Orange, Viva Cell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և գրաֆիկով նախատեսված օրվանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում:
Ժամը 18:00-ից հետո իրականացված գործարքների ձևակերպումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեռևս 2013-ին ներդրել է կանխիկի ընդունման տերմինալներ: Տերմինալները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին իրականացնել ինքնասպասարկում` անհամեմատ կրճատելով գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը:
Հիշեցնենք, որ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելիս Բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.01.2015 10:58
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





