|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Դեկտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից նախապես հայտարարված խաղարկությունը:
Խաղարկությանը մասնակցում էին այն ուսանողները, ովքեր հանդիսանում են Visa Student քարտերի քարտապաններ և նրանք ովքեր օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ուսման վարձը փոխանցել էին բանկի կողմից տրամադրվող «ուսման վարկի» միջոցով:
Խաղարկվել է 12 մրցանակ, որոնք ըստ «ուսման վարկ» ստացած ուսանողի ընտրության կարող էին լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad, իսկ Visa Student քարտապան հանդիսացող հաղթած ուսանողները իրենց ընտրությամբ կարող են ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս:Ստորև ներկայացնում ենք հաղթող ճանաչված հաճախորդների ցանկը և ևս մեկ անգամ շնորհավորում նրանց:
«Ուսման վարկ» ստացած ուսանողների միջև կայացած խաղարկության արդյունքներում հաղթող ճանաչվեցին՝
Visa Student Քարտապանների միջև կայացած խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին`
Մրցանակները կհանձնվեն շահած այն Visa Student քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք