
Շարունակվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և American Express-ի համագործակցությունը, ինչը Բանկին հնարավորություն է տալիս շարունակել Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկել American Express քարտերը, ինչպես նաև ընդլայնել American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ այժմ թողարկում է American Express ապրանքանիշի երեք տեսակի քարտեր` American Express® Gold, American Express® Blue և American Express® CashBack :
Համագործակցության նոր պայմանագիրը Նյու-Յորքում ստորագրեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և American Express ընկերության փոխնախագահ, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի, ԱՊՀ երկների գծով գործադիր տնօրեն Քոլին Օ’Ֆլաերթը:
Երկարաձգելով բացառիկության հիմունքներով կնքված պայմանագիրը American Express ընկերությունը վերահաստատել է իր վստահությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ, որը շարունակելու է ընդլայնել American Express ապրանքանիշի ներկայացվածությանը Հայաստանում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և American Express-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2009թ.-ին՝ սկիզբ դնելով American Express քարտերի սպասարկման ցանցի լայնածավալ տարածմանը Հայաստանում: