Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ
2026-05-07

Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման 50 միլիոն եվրոյի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում:

Ծրագրի հիմնական առավելությունները.

  • Ֆինանսավորման հեշտ հասանելիություն. տրամադրվող միջոցներով ՓՄՁ-ները հնարավորություն կստանան համալրել շրջանառու միջոցներն ու ընդլայնել բիզնեսը։
  • ԵՄ աջակցություն. ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (EFSD+ ծրագիր) ֆինանսական երաշխիքների ներքո։

Նոր համաձայնագիրը Լոնդոնում ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը:

«Ակբա բանկը և ՎԶԵԲ-ը համագործակցության երկար տարիների փորձ ունեն, և փոխադարձ վստահությամբ զարգացնում ենք մեր գործընկերությունը։ Լոնդոնում ստորագրված համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։ Ուրախ եմ, որ Ակբա բանկը Հայաստանում շարունակում է նպաստել ֆինանսավորման լուծումների զարգացմանը, որոնք ունեն իրական և տեսանելի ազդեցություն մեր տնտեսության վրա»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ուրախ ենք Ակբա բանկի հետ ստորագրել երաշխիքային այս նոր համաձայնագիրը՝ մեր հիմնական գործընկեր Եվրոպական միության աջակցությամբ: Մենք հավատարիմ ենք մնում մասնավոր բիզնեսի աճի և կայունության խթանմանը՝ բարելավելով փոքր և միջին ձեռնարկությունների հասանելիությունը ֆինանսներին, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժն է: Նորարարական ֆինանսական գործիքների միջոցով մենք նպաստում ենք երկրի տնտեսական դիմակայունությանը և զարգացմանը: Ընկերությունների մրցունակության բարձրացումը և ֆինանսական հատվածի միջոցով ռիսկերի բաշխման գործիքների կիրառումը Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթություններից են»,- նշել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը։

Ակբա բանկը Հայաստանի տնտեսության առաջատար ֆինանսավորողներից մեկն է և երկրի գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորման առաջատարներից մեկը։ Բանկը անընդհատ ընդլայնում և զարգացնում է ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական կայունությանը և զարգացմանը։ Ակբա բանկը Հայաստանի առաջին լիզինգային ընկերության՝ Ակբա Լիզինգի հիմնադիրն ու 100% բաժնետերն է, ինչպես նաև Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը։ Ակբա բանկը գործում է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 66 մասնաճյուղ և ավելի քան 5000 բաժնետեր։

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, որն իրականացրել է շուրջ 3 միլիարդ եվրոյի ներդրում երկրի 243 ծրագրերում, ընդ որում՝ այդ ներդրումների մեծ մասն ուղղվել է մասնավոր հատվածին:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.05.2026 15:56