Loading...
Media image

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ 5 քարտապաններ Բանկի գլխավոր գործադիր տնօրենից ստացան ուղեգրեր

Այսօր Բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ ս.թ. հունիսի 16-ին կայացած խաղարկության ընթացքում շահող քարտապաններին իրենց ուղեգրերի հանձման  հանդիսավոր արարողությունը: Ուղեգրերում ներառված են՝ ավիատոմսերի արժեքը, կացությունը հյուրանոցում, վիզայի ստացման, ինչպես նաև ճանապարհորդական ապահովագրության վճարը և տեղափոխությունը օդանավակայանից հյուրանոց:  

Ուղեգրերը հաղթողներին հանձնեց  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

            ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից իրականացվող խաղարկության արդյունքներում ուղեգրերի արժանացան հետևյալ քարտապանները՝

  • Մանուկ Պետրոսյան -  Աթենք
  • Լևոն Դավթյան - Նիցցա
  • Արմեն Հարությունյան  - Բարսելոնա
  • Վահրամ Տեր-Մաթևոսյան – Նեապոլ
  • Նարեկ Սաֆարյան - Լոնդոն

 

Ս.թ. մարտի 1-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  հայտարարել էր Բանկի բոլոր քարտապանների միջև 5 Եվրոպական քաղաքներ` Նեապոլ, Նիցցա, Լոնդոն, Աթենք և Բարսելոնա, 2 անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրերի խաղարկության մասին: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր Բանկի Visa, Master card, ArCa և American Express քարտերից որևէ մեկով գարնան 3 ամիսների ընթացքում կատարել նվազագույնը 20 վճարային գործարք, որոնց ընդհանուր գումարը կկազմեր առնվազն 100,000 ՀՀ դրամ:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025