Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ներդրողի բլոգ
7 լավագույն գրքերը ներդրումների մասին
2023-12-12

1․ «The Bond King»

«The Bond King»-ը (հայ․ «Ես դեռ կանգնած եմ. Բոնդի թագավոր Բիլ Գրոսը և PIMCO Express») կենսագրական ժանրի գիրք է այն մասին՝ ինչպես մի մարդ ստեղծեց շուկա, կայսրություն կառուցեց ու կորցրեց այդ ամենը:

Բիլ Չայլդսը պատմում է պարտատոմսերի թրեյդեր Բիլ Գրոսի մասին, ով հայտնի էր PIMCO-ում իր ունեցած դերով՝ որպես պարտատոմսերի աշխարհի հեղափոխական գործարար, ու միևնույն ժամանակ որպես եսասեր ու բարդ ղեկավար։ Գրոսի վարքագծի պատճառով աշխատակիցները հեռանում էին ընկերությունից, ինչն էլ ի վերջո հանգեցրեց նրա հրաժարականին։ Գրոսը մեծ դեր է խաղացել հիփոթեքային վարկերի ճգնաժամի ընթացքում՝ զգալի ազդեցություն ունենալով նաև դաշնային ու բանկային բարձրաստիճան պաշտոնյաների վրա:

PIMCO-ից հեռանալուց հետո Գրոսը միացել է Janus Capital Group-ին, բայց չի կարողացել կրկնել նախորդ հաջողությունը: 2019 թ․-ին նրա մոտ ախտորոշվեց Ասպերգեր, որն էլ ազդում էր Գրոսի հաղորդակցման կարողությունների վրա։ Չնայած Գրոսի վերջին անհաջողություններին՝ Forbes-ը 2022 թ․-ի դրությամբ նրա ունեցվածքը գնահատել է 2,6 միլիարդ դոլար, ինչը ցույց է տալիս Գրոսի հզոր ֆինանսական դիրքը:



2. «Խելացի ներդրողը»

Բենջամին Գրեհեմի հավերժական գիրքն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1949 թվականին և վերջին անգամ վերահրատարկվել 2006-ին։ Գիրքը ներդրողներին է փոխանցում ոսկե կանոնը՝ «Մի՛ կորցրու»: Գիրքն ընդգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ներդրումային սկզբունքները, գնաճի ազդեցությունը ներդրողների վրա, պորտֆելի ռազմավարությունները, տարբեր տեսակի ներդրողների համար բաժնետոմսերի ընտրությունը և շատ ավելին:

«Խելացի ներդրողը» շարունակաբար վերահրատարկվում ու թարմացվում է, քանի որ եղած ամենաարժեքավոր ու հավաստի աղբյուրն է արժեքային ներդրումների մասին։ Բենջամին Գրեհեմն ընդգծում է որակյալ ընկերություններից թերագնահատված բաժնետոմսեր գնելու կարևորությունը և առանձնացնում է այն որակները, որոնք հաջողության են հասցնում ներդրողին՝ համբերություն, կարգապահություն և սովորելու ձգտում՝ IQ-ի կամ մտավոր թեստի միավորների փոխարեն:



3. «Համբերատար կապիտալ»



Հարվարդի բիզնես դպրոցի պրոֆեսորներ Վիկտորյա Իվաշինան և Ջոշ Լերները պնդում են, որ բարդ խնդիրների լուծումը, ինչպիսիք են` շրջակա միջավայրը, ենթակառուցվածքները, ազգային անվտանգությունը և նորարարությունը, պահանջում են համբերատար մոտեցում, այլ ոչ արագ լուծումներ:

Նրանք ներկայացնում են՝ ինչպես է Ռոքֆելլերների ընտանիքն օգտագործել համբերատար կապիտալը որպես մի քանի սերունդների ներդրումների արդյունք, և հասել նշանակալի հաջողությունների ավիացիայի, ռազմական պայմանագրերի, զբոսաշրջության, բնության պահպանման և ազգային պարկերի ոլորտներում:



4․ «Միլիարդատիրոջ աշակերտը»

Անիտա Ռագավանը ներկայացնում է հնդիկ-ամերիկյան էլիտայի վերելքի, Galleon հեջ-ֆոնդի անկման մասին՝ անդրադառնալով նաև խոշոր ֆինանսների, մեծ հավակնությունների և կորպորատիվ հանցագործությունների հետևանքներին: Պատմությունը ծավալվում է Միացյալ Նահանգների կորպորատիվ և ֆինանսական հատվածում հնդկական ծագմամբ ամերիկացիների թվի աճի ֆոնին և պատմում McKinsey & Co-ի նախկին գործադիր տնօրեն Ռաջաթ Գուպտայի և Galleon Group հեջ-ֆոնդի հիմնադիր Ռաջ Ռաջարաթնամանի մասին: Երկուսն էլ նշանակալի դեմքեր էին ամերիկյան բիզնեսում և մեծ ազդեցություն ունեին հատկապես հնդիկ-ամերիկյան համայնքում:



Ռագավանը մանրակրկիտ նկարագրում է, թե ինչպես է Գուպտան, ով միջազգային բիզնեսի ականավոր գործիչ է, հայտնվում Ռաջարաթնամի ներքին առևտրային սկանդալի մեջ, ինչը հանգեցնում է նրանց վերջնական անկմանը: Գիրքը մանրամասն ներկայացնում է հետաքննության և դատավարության ողջ ընթացքը՝ ցույց տալով ֆինանսական աշխարհում իրավական և էթիկական հարցերի բարդությունները:



Սա պարզապես պատմություն չէ կորպորատիվ սկանդալի մասին. սա փառասիրության, մշակութային ինքնության և ամերիկյան երազանքի պատմություն է: Գիրքը հատկապես կհետաքրքրի ներդրողներին, ովքեր ուզում են հասկանալ ֆինանսական աշխարհի մութ կողմերն ու բիզնեսում էթիկական որոշումներ կայացնելու կարևորությունը: Գիրքը ուսուցողական պատմություն է կորպորատիվ ագահության ռիսկերի և հաջողության հասնելու համար իրավական ու բարոյական սահմանները հատելու հետևանքների մասին:



5․ «Ամեն ինչ այսօրվա թրեյդերի մասին»

Ներդրումային հոգեբանության վերաբերյալ 35 գրքերի հեղինակ Ջեյքըբ Բերնշտեյնի «Ամեն ինչ այսօրվա թրեյդերի մասին» գիրքն անհրաժեշտ է ինչպես փորձառու ներդրողներին, այնպես էլ սկսնակներին: Բերնշտեյնը ներկայացնում է առևտրի 11 պատճառ՝ ներառյալ նվազեցված ռիսկը, արագ արդյունքները, հուսալի կանխատեսումը, ակնթարթային կատարումը, շուկայի անկայունությունը և անձնական բավարարվածությունը: Հեղինակը ներկայացնում է նաև մարտահրավերները, ինչպիսիք են ամենօրյա առևտրի պահանջը, անսպասելի իրադարձությունների նկատմամբ զգայունությունը, ժամանակի սահմանափակումները, մրցակցությունը և սթրեսը:



Գիրքն ընդգրկում է առևտրի տարբեր ոլորտներ՝ այդ թվում առևտրի ծավալի վերլուծությունը, կառուցվածքը, ելքի ռազմավարությունները և «Ամենօրյա առևտրի 10 հիմնական կանոնները»: Բերնշտեյնը եզրափակում է գիրքը հարցնելով՝ արդյոք ընթերցողներն ունեն ամենօրյա առևտրի համար պահանջվող որակներ, մասնավորապես՝ կորուստներն ընդունելու և առաջ շարժվելու կարողություն: Եվ եթե պատասխանն այո է, ապա Բերնշտեյնը խրախուսում է ընթերցողին սկսել իրենց առևտրային ճանապարհորդությունը:



6․ «Գումարի հոգեբանություն»



Մորգան Հաուսելի գիրքը բաղկացած է 19 գլուխներից, որոնք բացահայտում են գումարի մասին մարդու մտածելակերպն ու դրա հիմքում ընկած հոգեբանական առանձնահատկությունները: Նա առաջարկում է ոչ միայն ֆինանսական ապահովության հասնելու ռազմավարություններ, այլև խոսում է ինչպես պահպանել ֆինանսական բարեկեցությունը։ Հաուսելը շեշտում է, որ գումարի իրական արժեքը կայանում է ազատության մեջ, երբ մարդ կարող է անել այն, ինչ երջանկացնում է իրեն:

Հավաստագրված ֆինանսական խորհրդատու Ջասթին Փրիթչարդը գրքին բարձր գնահատական է տալիս հատկապես վիճահարույց ֆինանսական թեմաներին անդրադառնալու և անսպասելի գործոնները ընդգծելու համար, որոնք նպաստել են այնպիսի մարդկանց հաջողությանը, ինչպիսիք են Ուորեն Բաֆեթը և Բիլ Գեյթսը:



7․ «Ներդրումների միակ ուղեցույցը, որը ձեզ անհրաժեշտ է»

Էնդրյու Տոբիասի ներդրումներին նվիրված գիրքը հրատարակվել է 1978 թվականին և վերահրատարկվել 2022 թվականին։ Գիրքը արժանացել է բարձր գնահատականների և ջերմ ընդունելության՝ իր համարձակ վերնագրին համապատասխանելու համար: Վերջին հրատարակության մեջ Տոբիասն անդրադառնում է COVID-19-ի տնտեսական ազդեցությանը, ինչպես նաև տարբեր վարչակազմերի ներքո ներդրողների և հարկատուների գործունեությանը՝ ներառյալ Թրամփի դարաշրջանը: Նա ընթերցողներին ներկայացնում է մի շարք ներդրումային միջոցներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը, փոխադարձ հիմնադրամները, ETF-ները և կենսաթոշակային հաշիվները, ինչպես նաև հարկային ռազմավարությունները և բրոքերների հետ աշխատանքը։



Գիրքը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ զրուցում եք իմաստուն և փորձառու մենթորի հետ, ով ձեզ աշխատող գործնական խորհուրդներ է տալիս ֆինանսների վերաբերյալ։ Միլիարդատեր ձեռներեց և Դալլաս Մավերիքսի սեփականատեր Մարկ Կուբանը խորհուրդ է տալիս կարդալ այս գիրքը՝ համարելով այն միակ ներդրումային գիրքը, որն իրականում արժեք ունի:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 12.12.2023 16:00